Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նաիրիտը» հնարավոր է վերագործարկել 55 միլիոն դոլարով

«Նաիրիտը» հնարավոր է վերագործարկել 55 միլիոն դոլարով
17.05.2015 | 17:13

Կառավարությունը մեզ պետք է հստակ ասի մինիմալ ժամանակացույցը, երբ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն: Հասկանում ենք, որ կան ֆինանսական խնդիրներ, և «Նաիրիտի» հարցը միայն մեզնից կախված չէ, մեծ է նաև Ռուսաստանի դերը, բայց նաիրիտցին պիտի իր ձեռքին փաստաթուղթ ունենա, որ համոզված լինի` ստանալու է իր աշխատավարձերը՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ քննարկան ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա նշեց, որ կարծիքը, թե նաիրիտցիները չեն աշխատել և հիմա պահանջում են աշխատավարձ, ապատեղեկատվություն է և արտադրությանը ծանոթ մարդիկ կհասկանան, որ անկախ գործարանի կանգնած լինելու հանգամանքից, մարդիկ շարունակել են աշխատել: «Այսօր կառավարությունը պարտավոր է պաշտպանել նախկին աշխատակիցների ոտնահարված իրավունքները»,- հայտարարեց Հրաչ Թադևոսյանը: Համաշխարհային բանկի աուդիտի արդյունքները գործարանում չեն ստացել, բայց ունեն տեղեկություններ, որ նպատակահարմար չեն համարում «Նաիրիտի» վերագործարկումը: «Տարիներ առաջ հենց այդ աշխատանքային խումբն էր կրկին աուդիտ իրականացրել և այն ժամանակ ներկայիս կարծիքին չէին: Հավաստիացնում եմ ձեզ, որ «Նաիրիտը» խնդիր չի ունեցել, աշխարհով մեկ իրացրել է իր արտադրանքը: Վերագործարկման դեպքում այսօր էլ կարող է 17 միլիոն դոլարի շահույթ ապահովել»,- ասաց նա: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ «Նաիրիտը» հնարավոր է վերագործարկել: Նա «Նաիրիտի» խնդիրներով զբաղվում է 2000 թվականից և համոզված է, որ գործարանն այս վիճակին հասավ ձեռքից ձեռք անցնելով: ««Նաիրիտի» վերագործարկումը հնարավոր է գազով աշխատելու պարագայում: Տարեկան 80 մլն խմ գազ Իրանից ստանալու դեպքում ապրանքային փոխանակման տարբերակով կաուչուկի արտադրությունը հնարավոր կլինի վերականգնել: Ընդամենը 55 միլիոն դոլարի ներդրման արդյունքում կարող է վերագործարկվել»,- ասաց նա: Համաձայնելով Հրաչ Թադևոսյանի հետ՝ նա ընդգծեց, որ 17 միլիոն դոլարի շահույթ ապահովելն այսօր էլ դժվար չէ և «Նաիրիտի» վերագործարկման հարցում կառավարությունը պետք է ուշադիր և հետևողական լինի: «Կարծում եմ, որ ուղղակի շահագրգռվածություն չկա: Համաշխարհային բանկն այնքան էլ շահագրգռված չի կարող լինել «Նաիրիտի» վերագործարկման հարցով, քանի որ համագործակցում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Գերմանիայի կաուչուկի արտադրական ընկերությունների հետ: Նա կուզենա, որ այդ երկրների արտադրանքը վաճառվի: Գործարանի վերագործարկումը նրանց ձեռնտու չէ»,- ասաց Վ. Սաֆարյանը: Հրաչ Թադևոսյանը վստահ է, որ «Նաիրիտի» մասին ԱԺ-ում պետք է օրենք ընդունվի: «Գործարանը հանրապետական նշանակության ձեռնարկություն է, որի վերագործարկումը քաղաքական կամքի դեպքում հնարավոր է»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ